ArmenianRussianEnglish (UK)

Մեր Մասին

Վեց  տարվա   պատմություն  ունի "Պարկ Ավենյու"  հյուրանոցային համալիրը, բայց արդեն հասցրել է ունենալ  բազմաթիվ տեղացի  և արտասահմանցի հյուրեր, ովքեր  հիացել են հյուրանոցի շրջակա բնության գեղեցիկ զառիթափով, ջրվեժով, որի ձայնը  յուրօրինակ հանգստություն է պարգևում այցելուներին: 

Մեր հյուրանոցից  հյուրերը  հաշված րոպեների ընթացքում    կարող  են հասնել  ջրաշխարհ, նաև  քաղաքի կենտրոն:  

Այս  տարիների  ընթացքում համագործակցելով տուրիստական ընկերությունների  հետ տուր   փաթեթների   շրջանակներում մեր  հյուրերի   համար  կազմակերպել   ենք  բազմաթիվ այցելություններ   Հայաստանի  հնագիտական և տեսարժան վայրեր` Ջերմուկ, Նորավանք, Սևան, Գառնի, Սաղմոսավանք, Գեղարդ, Ծաղկաձոր, Տաթևի վանք ( որտեղ գտնվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին),  Էջմիածին  և  Հայաստանի այլ չքնաղ վայրեր, որտեղից մեր հյուրերը վերադարնում  են մեծ  տպավորություններով:

Մեր հյուրանոցային համալիր   այցելող հյուրերը   մեկնում  են հյուրանոցից կրկին  ու  կրկին վերադառնալու մտադրությամբ: